Կանոններ

TORG.AM-ը կայք է, որը հնարավորություն է տալիս Ձեզ տեղադրել և տեսնել այլ օգտատերերի հայտարարությունները:

Դուք կարող եք լիարժեք օգտվել TORG.AM-ի բոլոր հնարավորություններից միայն օգտագործման կանոններին ծանոթանալուց ամիջապես հետո:

 

1. Տերմիններ և սահմանումներ՝

Օգտագործման կանոնները , որոնք նշված են ստորեւ, ունեն հետեւյալ նշանակությունը:

Ընկերությունը՝ "ՕԴԱԿ Գրուպ" ՍՊԸ (Ռուսաստան, 115088, Մոսկվա, 2-րդ Յուժնոպորտովիյ ա-ե, 16տ9)

Օգտատեր՝ ֆիզիկական անձ, որը կարող է մուտք գործել հավելվածին:

Ապրանք՝ ցանկացած ապրանք, որի նկատմամբ օգտատերը տեղադրում է հայտարարություն հավելվածում:

Հայտարարություն՝ առաջարկված ապրանքի մասին ինֆորմացիա պարունակող հաղորդագրություն (ներառյալ ապրանքի նկարները, գինը և այլ ինֆորմացիա), հրապարակվող օգտատիրոջ կողմից հավելվածում:

Վաճառող՝  իր շահերից ելնելով, TORG.AM-ում որևէ ապրանքի նկատմամբ  գործարք կատարելու մասին հայտարարություն տեղադրող օգտատեր:  

Գնորդ՝ վաճառողի կողմից տեղադրված հայտարարությունը դիտարկող օգտատեր:

Անձնական էջ՝  օգտատիրոջ և հավելվածի համագործակցելու համար նախատեսված ինտերֆեյս, որը թույլ է տալիս օգտատիրոջը դիտել և կառավարել հայտարարությունները, կատարել անձնական ինֆորմացիայի փոփոխություն (անուն, ազգանուն, լուսանկար, հեռախոսահամար):

 

2. TORG.AM-ի օգտագործման կանոնների կարգավիճակը

2.1. Սույն TORG.AM-ի օգտագործման կանոնները մշակված են վարչակազմի կողմից և սահմանում են հավելվածի օգտագործման և զարգացման պայմանները, օգտատերերի իրավունքներն ու պարտավորությունները: 

2.2. Սույն կանոնները հանդիսանում են իրավաբանորեն պարտադիր համաձայնագիր օգտատիրոջ և վարչակազմի միջև, որի առարկան է վարչակազմի կողմից հավելվածն օգտագործելու իրավունքի տրամադրումը օգտատիրոջը: 

2.3. Օգտատերը պարտավորված է ծանոթանալ հավելվածի օգտագործման բոլոր կանոնների հետ: Հավելվածից օգտվելն ու հայտարարություններ դիտելը/տեղադրելը նշանակում է սույն կանոնների ամբողջական ընդունումը օգտատիրոջ կողմից Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական օրենսգրքի 438-հոդվածի համաձայն:

2.4. Սույն կանոնները կարող են փոփոխվել և/կամ լրացվել Վարչակազմի կողմից միակողմանիորեն:

 

3. Գրանցումը TORG.AM հավելվածում և օգտատիրոջ կարգավիճակը

3.1. Օգտատերերի գրանցումը TORG.AM հավելվածում անվճար է և կամավոր: Օգտատերը երաշխավորում է հավելվածի վարչակազմին, որ նա հասել է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն սույն կանոնները ընդունման համար թույլատրելի տարիքի և օժտված է հավելվածի օգտագործման համար համապատասխան լիազորություններով: 

3.2. Հավելվածում գրանցվելով օգտատերը անձնական կաբինետի ձևավորման համար պարտավոր է տրամադրել Վարչակազմին անհրաժեշտ հավաստի եւ ստույգ տեղեկություններ, այդ թվում, առնվազն, օգտագործողի լոգինը (հեռախոսահամարը), ինչպես նաև'  անունը և ազգանունը: Վարչակազմը, իր հերթին օգտատիրոջ կողմից նշված հեռախոսահամարին ուղարկում է կոդ հավելվածում գրանցվելու համար: 

3.3. Օգտատերերի անհատական տվյալների մշակումը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և օգտատերերի տեղեկատվության պաշտպանության կանոններին համաձայն: Վարչակազմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը օգտատերերի անհատական տվյալների պաշտպանության համար: Վարչակազմը օգտատերերի անձնական տվյալները տրամադրում է միայն այն աշխատակիցներին և գործակալներին, որոնց այդ ինֆորմացիան անհրաժեշտ է  հավելվածի գործունեության ապահովման համար: Վարչակազմը իրավունք ունի օգտագործել օգտատերերի կողմից ներկայացված ինֆորմացիան, այդ թվում անձնական տվյալները, Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության պահանջները պահպանելու նպատակով (այդ թվում ՝ ապօրինի եւ/կամ հակաիրավական գործողություններ կանխելու համար): Օգտատերերի կողմից տրամադրվող ինֆորմացիայի բացահայտումը կարող է կատարվել միայն գործող օրենսդրության համաձայն Ռուսաստանի Դաշնության դատարանի և իրավապահ մարմինների պահանջով:

3.4. Վարչակազմը իրավունք ունի տնօրինել հավելվածի գործունեության հետ կապված տեղեկատվությունը հավելվածի հետագա գործունեության և տեխնիկական աջակցության աշխատանքները կազմակերպելու համար: 

3.5. Օգտատիրոջ լոգինն ու ծածկագիրը հանդիսանում են բավարար ինֆորմացիայի աղբյուր հավելվածին մուտք գործելու համար: Օգտատերը իրավասու չէ փոխանցել անձնական լոգինն ու գաղտնաբառը երրորդ անձանց, լիովին պատասխանատու է դրանց պահպանության համար:

3.6. Ցանկացած գործողություն, որը կատարվում է օգտատիրոջ լոգինի, ծածկագրի կամ անձնական էջի միջոցով, համարվում Է կատարված օգտատիրոջ կողմից եթե վերջինիս կողմից հակառակն ապացուցված չէ: Օգտատիրոջ անձնական էջ երրորդ անձանց կողմից ապօրինի մուտք գործելու, անձնական տվյալների, լոգինի կամ գաղտնաբառի տարածման դեպքում օգտատերը պետք է անհապաղ տեղեկացնի այդ մասին վարչակազմին: 

 

4. TORG.AM-ի գործունեությունը և ընդհանուր դրույթները

4.1. TORG.AM-ը տրամադրում է օգտատերերին հայտարարություններ տեղադրելու, դիտելու և փնտրելու համար նախատեսված հարթակ հետևյալ կանոնների համաձայն:

4.2. TORG.AM-ի հայտարարություններ տեղադրելու, դիտելու և փնտրելու համար նախատեսված հարթակի օգտագործումը վաճառողը իրագործում է իր ռիսկերից ելնելով՝ իսկ գնորդը պատասխանատվություն է կրում վաճառողի հետ ցանկացած գործարք կնքելիու և որևէ ապրանք ձեռք բերելու համար: 

4.3. Ո՛չ վարչակազմը, ո՛չ TORG.AM հավելվածը չեն հանդիսանում կողմ կամ այլ հետաքրքրված անձ գնորդի և վաճառողի միջև կատարվող գործարքների վերաբերյալ: Օգտատերերի միջև հավելվածում տեղադրվող հայտարարությունների վերաբերյալ բոլոր գործարքները իրականացվում են առանց TORG.AM-ի վարչակազմի ուղղակի կամ անուղղակի մասնակցության:

4.4. Վարչակազմը իրավունք ունի ցանկացած պահին վերանայելու կամ փոփոխելու հավելվածի ձևավորումը, իր գործառույթները, ծրագրային ապահովման բաժինը առանց որևէ հատուկ տեղեկացնելու հավելվածի օգտատերերին: Վարչակազմը նաև իրավունք ունի անհրաժեշտության դեպքում իր հայեցողությամբ դադարեցնել (ժամանակավոր կամ մշտական հիմունքներով) հավելվածին մուտք տրամադրումը օգտատերերին ամբողջությամբ, առանց որեւէ հատուկ ծանուցման:

4.5. Հավելվածը, բովանդակությունը և ձևավորումը առաջարկվում է օգտատերերին "ինչպես կա": Վարչակազմը հրաժարվում է որևէ երաշխիքից, որ հավելվածը կարող է կամ չի կարող համապատասխանել որևէ նպատակների իրագործման համար: Վարչակազմը նաև չի երաշխավորում, որ հավելվածի օգտագործման գործընթացը ընթանալու է անխափան, արագ, առանց տեխնիկական խափանումների և առանց սխալների:

 

5. Օգտատերի պարտականությունները

5.1. Օգտագործելով TORG.AM հավելվածը Օգտատերը պարտավոր է՝

- պահպանել Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության և սույն կանոնների դրույթները 

- ցանկացած հայտարարություն տեղադրելուց առաջ հավելվածում նախապես գնահատել դրանց տեղադրելու օրինականությունը

- հայտարարություններ տեղադրել միայն այնպիսի ապրանքների վերաբերյալ, որոնց նկատմամբ օգտատերը ունի բավարար ծավալով իրավունքներ գործարքներ կատարելու համար

- օգտատերերին հասցնել ամբողջական և բացառապես հավաստի տեղեկություններ ապրանքների հատկությունների և դրանց բնութագրերի վերաբերյալ որոնք նշված են հայտարարության մեջ

- գաղտնի պահել եւ չտրամադրել այլ օգտատերերին և երրորդ անձանց հավելվածում գրանցված օգտատերերին վերաբերվող անձնական տվյալները, որոնք նրան հայտնի են դարձել օգտատիրոջ հետ շփման արդյունքում առանց վերջինիս համապատասխան նախնական թույլտվության

5.2. Այս կամ այն գործողությունների օրինականության հանդեպ կասկածներ ունենալու դեպքում վարչակազմը խորհուրդ է տալիս զերծ մնալ վերջիններիս իրականացման վերաբերյալ:

5.3. Օգտատիրոջը հավելվածն օգտագործելիս արգելվում է՝ 

- գրանցվել որպես օգտատեր այլ անձի անունից ("կեղծ հաշիվ"), խեղաթյուրել տեղեկությունները իր եւ իր տարիքի վերաբերյալ 

- օգտատերերին շփոթության մեջ գցել իր անձի վերաբերյալ, օգտագործելով այլ գրանցված օգտատերի լոգինը 

- օգտատերերին շփոթության մեջ գցել գործարք կատարելու իրավունքի առկայության վերաբերյալ որևէ ապրանքի, վաճառողի տվյալկների, ապրանքի հատկանիշների և բնութագրի նկատմամբ

- հայտարարություններ տեղադրել այն ապրանքների վերաբերյալ, որոնց վաճառքը խստիվ արգելված է

- տեղադրել նմանատիպ/նույն հայտարարությունը մեկ անգամից ավել

- հայտարարություններ տեղադրել ստորեւ թվարկված ապրանքների նկատմամբ՝ 

(1) ինտիմ բնույթի ծառայություններ, ինչպես նաև էրոտիկ նյութեր եւ ապրանքներ մեծահասակների համար, այդ թվում ' սեքս-խաղալիքներ եւ պահպանակներ

(2) բոլոր տեսակի զենք (որսորդական, օդաճնշական, քաղաքացիական եւ այլն), այդ թվում սառը (բացառությամբ խոհանոցային, գրենական դանակների), դեկորատիվ զենք, ինչպես նաև ապրանքներ, որոնք նմանություն ունեն որևէ զենքի

(3) զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա, համալրող շինվածքներ և պահեստային մասեր, բոլոր տեսակի հրթիռային վառելիքի, պայթուցիկ նյութերի եւ թափոնների, հրավառության նյութերը, լազերներ, մարտական թունավոր նյութեր, հատուկ սարքավորումներ, անձնակազմի ռազմականացված կազմակերպությունների և նյութերի հատուկ սարքավորումներ, պետական ծառայողների նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր այդ թվում շքանշաններ

(4) սպիրտ, ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաեւ սարքեր վերջիններիս պատրաստման համար

(5) ծխախոտ, ծխախոտային արտադրանք, էլեկտրոնային ծխախոտ, նարգիլե, այդ թվում՝ ծխախոտի պարագաներ (բացառությամբ կրակայրիչների եւ մոխրամանների)

(6) բուժիչ միջոցներ, բժշկական բնույթի ծառայություններ, այդ թվում' բոտոքս ներարկումներ, դեղեր, մերսման և կոսմետոլոգիական ծառայություններ

(7) մարդկային օրգանների եւ հյուսվածքների դոնոր ծառայություններ, ինչպես նաև փոխնակ մայրերի ծառայություններ

(8) շրջանառության մեջ գտնվող մետաղադրամներ և թղթադրամներ

(9) պետական պարգեւներ

(10) դիպլոմային, կուրսային աշխատանքների և համանման տեսակի աշխատանքների գրելու ծառայություններ 

(11) ապրանքներ, որոնց շրջանառությունը խախտում է երրորդ անձանց հեղինակային իրավունքները 

(12) արժեթղթեր (բաժնետոմսեր, պարտատոմսեր, կտրոններ և այլն)

(13) թույներ, թմրամիջոցները եւ հոգեմետ նյութեր

(14) ռադիոակտիվ նյութեր պարունակող ապրանքներ և սարքավորումներ, այդ թվում՝ ուրան և թափոններ

(15) անձը հաստատող փաստաթղթեր, ծառայողական վկայականներ, տեղեկանքներ բժշկական հաստատություններից, ձեւաթղթեր, կեղծ դրամանիշեր և այլն:

(16) տվյալների բազաներ պետական, բանկային, առեւտրային եւ այլ գաղտնիք (այդ թվում կոդերը է բանկային քարտերի, դրամապանակներ և այլն) պարունակող,  ռեսուրսների և ծառայությունների հաշիվներ (սոցիալական ցանցեր, էլեկտրոնային փոստ, խաղեր եւ այլն)

(17) տեխնիկական միջոցները, որոնք նախատեսված են գաղտնի/ապօրինի տեղեկություններ ստանալու համար

(18) սպառողական արժեքներ չունեցող ապրանքներ եւ ծառայություններ, ինչպես նաև՝ կախարդանք, մոգություն, ոչ ավանդական բժշկություն

(19) մշակութային եւ հնագիտական ժառանգություն հանդիսացող ապրանքներ, որոնք սահմանվում են Ռուսաստանի Դաշնության համապատասխան օրենքներով 

(20) ծրագրային ապահովման և գործարանային պարամետրերը փոփոխման համար նախատեսված ապօրինի նմուշների տեղադրման ծառայությունները, այդ թվում՝ nlock, jailbreak և այլն

(21) ապրանքների նացիստական նշաններով

(22) անհետացման եզրին գտնվող հազվագյուտ բույսերը, կենդանիները և դրանց մասերը

(23) խաղային սարքավորումներ 

(24) ձկնորսական ցանցեր

(25) SIM-քարտերի կամ շահավետ սակագների վաճառքի առաջարկներ

(26) ցանկացած ֆինանսական ծառայություններ, ապահովագրման ծառայություններ, Forex, սնանկացումը, ֆինանսական միջնորդությունը և այլն

(27) վիրտուալ փոխանցվող նյութեր (գաղափարներ, մեթոդներ և այլն)

(28) պետության կողմից պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ

(29) փաթեթավորում չունեցող ծովային և գետի մթերքներ

(30) ապրանքներ եւ ծառայություններ, որոնց շրջանառությունը արգելված է համաձայն Ռուսաստանի Դաշնության օրենսդրության 

 - հայտարարությունների մեջ տեղադրել ինֆորմացիա, որը՝ 

(1) վտանգ է պարունակում, վիրավորում է, արատավորում երրորդ անձանց պատիվն ու արժանապատվությունը

(2) խախտում է անչափահաս անձանց իրավունքները

(3) պարունակում է պոռնոգրաֆիկ պատկերներ եւ տեքստեր կամ սեռական բնույթի տեսարաններ անչափահասների մասնակցությամբ; պարունակում է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ

(4) պարունակում է անմարդկային վերաբերմունքի կենդանիների հանդեպ

(5) պարունակում է ինքնասպանության միջոցների եւ եղանակների նկարագրություն

(6) քարոզում և/կամ նպաստում է ռասայական, կրոնական, էթնիկ ատելություն կամ թշնամանքի, քարոզում է ֆաշիզմ կամ ռասայական գերազանցության գաղափարախոսություն

(7) պարունակում է ծայրահեղական նյութեր

(8) քարոզում է հանցավոր գործունեություն

(9) պարունակում է տեղեկատվություն սահմանափակ մատչելիություն ունեցող ինֆորմացիա, պետական եւ առեւտրային գաղտնիք, երրորդ անձանց վերաբերվող գաղտնի անձնական ինֆորմացիա

(10) պարունակում է թմրանյութերի մասին գովազդ, թմրանյութեր տարածելու մասին տեղեկություններ, դրանց պատրաստման բաղադրատոմսեր և խորհուրդներ օգտագործելու վերաբերյալ 

(11) խարդախ բնույթ է կրում

(12) խախտում է երրորդ անձանց հեղինակային իրավունքները

(13) սպամ է պարունակում

(14) ինչպես նաեւ խախտում է այլ քաղաքացիների իրավունքներն ու շահերը, իրավաբանական անձանց կամ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության պահանջները

- իրականացնել զանգվածային փոստային հաղորդագրությունների տարածումը հավելվածի օգտատերերի հասցեին առանց իրենց համաձայնության

- տեղադրել հայտարարություններ իրականում գոյություն չունեցող առաջարկների/ապրանքների մասին

- տեղադրել հայտարարություններ, որոնք պարունակում են գովազդային տեղեկատվություն 

- տեղադրել ձեռքբերման, փոխանակման, որոնման, հայտնաբերման կամ կորստի մասին հայտարարություններ

- տեղադրել հայտարարություններ խնդրելով նյութական օգնություն 

- տեղադրել հայտարարություններ, որոնց մեջ միաժամանակ ներկա են մի քանի ապրանքներ, բացառությամբ այն ապրանքների և ծառայությունների, որոնց վաճառքը անհնար է առանձին-առանձին

- տեղադրել հայտարարություններ անորոշ քանակի ապրանքների վաճառքի եւ ծառայությունների մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշել քանակությունն անհնար է

- տեղադրել հայտարարություններ միջնորդության մասին և պատվերով ապրանք գնելու մասին։ Հայտարարություն տեղադրելու պահին ապրանքը պետք առկա լինի 

- տեղադրել հայտարարություններ, որոնք չեն պարունակում պատշաճ տեղակատվություն ապրանքի մասին 

- տեղադրել հայտարարություններ,որոնք պարունակում են կեղծ տեղակատվություն ապրանքի/ծառայության մասին

- օգտագործել ծրագրային ապահովումը և իրականացնել հավելվածի կամ օգտատերերի անձնական էջերի բնականոն գործունեությունը խախելուն ուղղված գործողություններ 

- ներբեռնել, պահպանել, հրապարակել, տարածել վիրուսներ եւ այլ վիրուսային ծրագրեր

- առանց վարչակազմի հատուկ թույլտվության օգտագործել հավելվածից ինֆորմացիա հավաքելու համար նախատեսված ավտոմատացված ծրագրեր 

- ցանկացած եղանակով, այդ թվում խաբեության ճանապարհով փորձել մուտք գործել այլ օգտատերի անձնական կաբինետ

- ապօրինի եղանակով իրականացնել այլ անձանց տվյալների հավաքագրումն ու մշակումը 

- իրականացնել հավելվածի ոչ նպատակային օգտագործումը

- վերարտադրել, կրկնօրինակել, պատճենել, վաճառել հավելվածին մուտք գործելու միջոցները 

- տեղադրել ցանկացած այլ տեղեկատվություն/հայտարարություն, որոնք վարչակազմի կարծիքով ցանկալի չեն, չեն համապատասխանում հավելվածի ստեղծման նպատակներին և ոտնահարում են այլ օգտատերերի շահերը 

- ինքնուրույն կամ այլ օգտատերերի անունից հավելվածի հնարավորությունները օգտագործելով, այդ թվում՝ մոլորության մեջ գցելու ճանապարհով, ավտոմատացված ծրագրեր օգտագործելով կատարել զանգվածային նմանատիպ գործողություններ

5.4. Օգտատերը անձնական պատասխանատվություն է կրում հավելվածում տեղադրվող ցանկացած տեղեկատվության եւ հայտարարության համար:

5.5. Սույն կանոնների հետ համաձայն չլինելու դեպքում օգտատերը պարտավոր է հրաժարվել հավելվածի օգտագործման հնարավորությունից, տեղեկացնելով այս մասին վարչակազմին;

5.6. Վարչակազմը իրավունք ունի ցանկացած ժամանակ, իր հայեցողությամբ իրականացնել հայտարարությունների ստուգում օգտատերերի կողմից սույն կանոնների պահպանման համար Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության համաձայն:

5.7. Վարչակազմը իրավունք ունի ցանկացած պահին օգտատրերից պահանջելու, իսկ օգտատերը  պարտավոր է ըստ վարչակազմի հարցման տրամադրել փաստաթղթերը/նյութերը, որոնք հաստատում են վերջինիս կողմից նշված տեղեկատվության հավաստիությունը հավելվածում սույն կանոնների և Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության համաձայն:

5.8. Սույն կանոնների կամ Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության որևէ խախտումների հայտնաբերման դեպքում օգտատերերի կողմից վարչակազմը իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու վերջիններիս հայտարարությունները, անձնական կաիբինետ մութք գործելու հնարավորությունը:

5.9. Վարչակազմի որոշման համաձայն անձնական կաբինետի/հայտարարությունների արգելափակումը կարող է ժամանակավոր բնույթ կրել, օգտատերերի կողմից թույլ տրված խախտումների վերացման դեպքում:

5.10. Օգտատերը պարտավորվում է զգույշ լինել կոնտրագենտ ընտրելիս (գնորդ կամ վաճառող համապատասխանաբար), իր պատասխանատվության տակ է վերցնում գործարքի վերաբերյալ որոշում կայացնելը, ինքնուրույն համոզվելով, որ հայտարարության մեջ նշված առաջարկությունը, որևէ ապրանքի առքը/վաճառքը հանդիսանում է իրական եւ օրինական:

 

6. Երաշխիքները եւ պատասխանատվությունը

6.1. Օգտատերերը պատասխանատվություն են կրում սեփական գործողությունների, գործարքների իրականացման, հայտարարությունների ստեղծման եւ տեղակադրման համար Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության համաձայն: Սույն կանոնների և Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության խախտումները հանգեցնում են քաղաքացիա-իրավական, վարչական եւ քրեական պատասխանատվության:

6.2. TORG.AM-ը հանդիսանում է գործիք, որը հնարավորություն է տալիս օգտատերերին հայտարարություններ տեղադրել ապրանքների նկատմամբ, որոնց առքը/վաճառքը թույլատրված է սույն կանոններով և կիրառելի է օրենսդրությամբ: Վարչակազմը չի մասնակցում հայտարարությունների, անձնական կաբինետների և հավելվածի այլ բաժինների ձևավորման մեջ: Վարչակազմը նաև պատասխանատվություն չի կրում հայտարարությունների բովանդակության ստուգման համար և գնորդների/վաճառողների անվտանգությունը վնասազերծման համար: Վարչակազմը պատասխանատվություն չի կրում օգտատերերի կողմից տեղադրված տեղեկատվության համար:

6.3. Հավելվածի վարչակազմը պատասխանատվություն չի կրում օգտատերերի կողմից սույն կանոնների խախտման համար և իրեն իրավունք է վերապահում սեփական հայեցողությամբ փոփոխել, կամ հեռացնել օգտատերի կողմից հրապարակվող  ցանկացած տեղեկությունները, այդ թվում հայտարարություններ: Վարչակազմը իրեն  իրավունք է վերապահում հեռացնել/կասեցնեկլ օգտատերի անձնական կաբինետը, եթե վարչակազմի կարծիքով օգտատերը կարող է վտանգ ներկայացնել հավելվածի կամ այլ օգտատերերի համար: Վարչակազմը իրականացնում է վերը նշված միջոցները համաձայն կիրառելի օրենքների եւ պատասխանատվություն չի կրում հնարավոր բացասական հետեւանքների համար:

6.4. Օգտատիրոջ անձնական կաբինետի հեռացումը նշանակում է ավտոմատ կերպով հավելվածում տեղադրված ամբողջ տեղեկատվության հեռացումը:

6.5. Վարչակազմը ապահովում է հավելվածի գործունեությունը և աշխատունակությունը  և պարտավորվում է օպերատիվ կերպով վերականգնել իր աշխատունակությունը տեխնիկական խափանումների եւ ընդհատումների դեպքում: Սակայն վարչակազմը պատասխանատվություն չի կրում ժամանակավոր խափանումների եւ ընդմիջումների և ինֆորմացիայի կորստի համար հավելվածի աշխատանքում: Վարչակազմը պատասխանատվություն չի կրում օգտատերի կամ այլ անձի ծրագրային ապահովման վնաս հասցնելու համար կապված հավելվածի օգտագործման/կիրառման հետ:

6.6. Օգտատերը հասկանում և համաձայնվում է այն փաստի հետ, որ վարչակազմը իրավունք ունի գովազդել իր գործունեությունը, տրամադրել հավելվածի զարգացման մասին ցանկացած ինֆորմացիա օգտատերերին, օգտագործելով վերջիններիս կոնտակտային հասցեները:

6.7. Ոչ մի պարագայում վարչակազմը և նրա ներկայացուցիչները չեն կրում պատասխանատվություն օգտատերերի և/կամ երրորդ անձանց ցանկացած անուղղակի, պատահական վնասի, ներառյալ բաց թողնված օգուտի համար:

6.8. Օգտատերը հաստատում է, որ գործում է օրինական, ունի բոլոր անհրաժեշտ իրավունքները (մասնավորապես հայտարարություններ տեղադրելու համար) և իր գործողություններով չի խախտում երրորդ անձանց օրինական իրավունքները և շահերը, Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրությունը, այդ թվում մրցակցության եւ իրավունքների օրենսդրությունը:

 

7. Պայմաններ մտավոր իրավունքների մասին

7.1. TORG.AM հավելվածի, այդ թվում համակարգիչների ծրագրերի, ինտերֆեյսի տվյալկների բազայի, տեխնիկական մշակման, լոգոյի, ապրանքային նշանի և այլ անհատականացման միջոցների բացառիկ իրավունքները, որոնք օգտագործվու են հավելվածում պատկանում են վարչակազմին:

7.2. Բացառությամբ դեպքերի, որոնք սահմանված են սույն կանոններով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրությամբ, հավելվածն ու իր բաղադրիչները չեն կարող պատճենահանվել, վերամշակվել, տարածվել, հրապարակվել, փոխանցվել, վաճառվել և այլ կերպ օգտագործվել՝ ամբողջությամբ կամ մաս-մաս, առանց վարչակազմի նախնական գրավոր թույլտվության:

7.3. Այն դեպքում, եթե օգտատերի կողմից տեղադրվող ինֆորմացիան պահպանվում է հեղինակային իրավունքով՝ ապա տեղեկատվության իրավունքը  պահպանվում է օգտատերի կողմից:

Ընդ որում օգտատերը տրամադրում է TORG.AM-ի այլ օգտատերերին նման ինֆորմացիայի օգտագործման իրավունքը դիտման, վերարտադրման, մշակման եղանակով բացառապես անձնական, ոչ կոմերցիոն օգտագործման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նման օգտագործումը կարող է վնաս պատճառել օրենքով պաշտպանվող իրավատիրոջ շահերին:

Բացի այդ, օգտատերը օրինական հիմունքներով տրամադրում է վարչակազմին հավելվածում տեղադրված իրեն պատկանող  կոնտենտը օգտագործելու իրավունքը, հավելվածի հետագա գործունեությունը ապահովելու նպատակով: Նշված ոչ եզակի իրավունքը տարածում է իր գործողությունը ամբողջ երկրների տարածքում։ Վարչակազմը իրավունք ունի փոխանցել սույն կետում նշված իրավունքները երրորդ անձանց:

7.4. Սույն կանոնակարգի ոչ մի դրույթ իրավունք չի տալիս օգտատերերին օգտագործել հավելվածի/վարչակազմի լոգոն, ֆիրմային անվանումը, ապրանքային նշանը, դոմեն անունները եւ այլ տարբերակիչ նշանները:

 

8. Այլ դրույթներ

8.1. Հավելվածի գործունեությունն ու զարգացումը ապահովելու համար վարչակազմը առաջնորդվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ, սույն կանոնակարգով և այլ հատուկ փաստաթղթերով, որոնք նախագծված են կամ կարող են մշակվել և ընդունվել վարչակազմի կողմից օգտատերերին հավելվածին մուտք գործելու հնարավորություն տրամադրելու նպատակով:

8.2. Սույն կանոնները կարգավորվում և մեկնաբանվում են Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն: Հարցեր, որոնք կանոններով լուծման ենթակա չեն կարող են լուծում ստանալ Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության համաձայն: Քանի որ հավելվածին մուտքի տրամադրումը  իրականացվում է անհատույց, "սպառողների իրավունքների պաշտպանության մասին" օրենքի  դրույթները չեն կարող կիրառվել։ 

8.3. Սույն կանոնների հետ կապված տարաձայնությունների և վեճերի առաջանալու դեպքում, վարչակազմի անդամները և օգտատերը կգործադրեն բոլոր ջանքերը դրանց լուծում տալու համար: Վեճերի լուծում չստանալու դեպքում դրանք լուծում կստանան Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության սահմանված կարգի համաձայն: 

8.4. Սույն կանոնները ուժի մեջ են մտնում է օգտատերի նրանց միանալու պահից և գործում են անորոշ ժամկետի ընթացքում: Օգտատերը իրավունք ունի ցանկացած պահին հրաժարվել հավելվածի կանոններից համապատասխան ծանուցում ուղարկելով վարչակազմին կամ դիմելով 8.7 կետոում նշված էլ. փոստի հասցեին:

8.5. Սույն կանոնները կազմված են ռուսերեն լեզվով և կարող են տրամադրվել օգտատերերին  ծանոթանալու համար նաև այլ լեզուներով։ Կանոնների ռուսալեզու և այլ լեզվով ներկայացված տարբերակների միջև հակասություններ առաջանալու դեպքում կիրառվում են կանոնների ռուսալեզու տարբերակի դրույթները:

8.6. Եթե ինչ-որ պատճառներով սույն կանոնների մեկ կամ մի քանի դրույթներ կճանաչվեն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող, դա ազդեցություն չի ունենա Կանոնների մնացած դրույթների կիրառելիությունը վրա:

8.7. Սույն կանոնների և հավելվածի գործունեության հետ կապված Ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումները, առաջարկությունները և բողոքները կարող են ուղարկվել վարչակազմի  legal@torg.am էլ. փոստի հասցեին: